Հատված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցից:
– ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է վստահել քաղաքական մեծամասնությանը, եթե հենց Դուք Ձեր խոսքում բացահայտ ասել եք, որ նախագահի պաշտոնավարման ժամկետը կլրանա, ու նախագահը կորոշի՝ ով է հաջորդը։
– Ես ցավում եմ, որ կոնտեքստից հանեցին ու տենց աժիոտաժ սարքեցին։ Խոսքը գնացել էր Մովսես Հակոբյանի նշանակման մասին, այնուհետև Սեյրան Օհանյանին՝ որպես ՀՀ իշխանության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու։
Ես էլ ասել եմ, որ նախ՝ 3 տարի ժամանակ կա, կոռեկտ չի դրա մասին խոսել, երբ գա ժամանակը, գործող նախագահը, որը քաղաքական մեծամասնության ղեկավարն է, կառաջարկի՝ ոչ թե՝ ով է նախագահը, այլ կառաջարկի նախագահի մեր թեկնածուին։ Որևէ մեկի համար գաղտնի՞ք է, կամ խնդիր կա՞, որ կուսակցության նախագահի կարծիքը կուսակցության քննարկումների մասին է, ժողովրդի ընտրության մասին չէ։
Կարդացեք նաև
Հեքիաթ դարձրին, Շարմազանովը ժողովրդին մի կողմ է դրել… խոսքը դա չի եղել։ Խոսքը եղել է իշխանության թեկնածուի մասին։
Իմ ի՞նչ գործն է Նիկոլ Փաշինյանն ում կառաջադրի, Լևոն Զուրաբյանն ում կառաջադրի, կամ «Բարգավաճը»։ Դա իրենց խնդիրն է։ Խոսքը գնացել է մեր կողմից առաջադրված թեկնածուի մասին, և, քանի որ Սերժ Սարգսյանն իշխող քաղաքական ուժի ղեկավարն է, բնականաբար, կուսակցական քննարկումների արդյունքում՝ ինքն էլ պետք է առաջադրի։ Ես ափսոսում եմ, որ նման աժիոտաժ բարձրացավ։
Ես էդքան ապուշ չեմ, էդքան էլ հիմար չեմ, որ նման բան ասեմ։ Խոսքը գնացել է Սեյրան Օհանյանի՝ որպես իշխանության թեկնածուի մասին։ Եվ, բնականաբար, կուսակցության նախագահն էլ՝ որպես իշխանության ղեկավար, եթե բարով-խերով 17 թվին մենք էլի հաջողության հասնենք, մեր սիրելի քաղաքացիները մեզ վստահեն, բնականաբար, իշխանական թեկնածուի անունը պետք է տա իշխանության կուսակցության ղեկավարը կուսակցության հետ քննարկելուց հետո։ Սա մեկ։
Երկրորդ՝ ով կառաջադրվի՝ մեր ի՞նչ գործն է։
Երրորդ՝ սահմանադրական բարեփոխումները կլինեն, կտեսնենք՝ ոնց է գնում, ինչ է լինում։ Էդպիսի աժիոտաժ պետք չէր։
Ես էդ գործիչը չեմ, որ նման բան ասեր։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում