Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայութիւնը մտահոգ է Հայրենիքի ապագայով

Հունիս 23,2015 13:11

Մօտէն հետեւելով վերջին օրերուն Հայաստանի մէջ տեղի ունեցող իրադարձութիւններուն ու ականատես ըլլալով ընկերային արդար պահանջներով հրապարակ իջած խաղաղ ցուցարարներու դէմª Յունիս 23-ի առաւօտեան գործադրուած բռնարարքներուն, կու գանք խստօրեն դատապարտելու իշխանութիւններուն կողմէ ֆիզիքական ուժի կիրառումըª Ելեքտրական հոսանքի բարձրացման դէմ բողոքի նստացոյցի մասնակիցներուն նկատմամբ:

Ժողովուրդի ընկերային ծանր վիճակը մեղմելու փոխարէն, Հայաստանի կառավարութիւնը կը դիմէ նորանոր քայլերու, կեղեքելով իր իսկ քաղաքացիները, զանոնք դնելով տնտեսապէս առաւել ծանր վիճակներու մէջ ու երիտասարդութիւնը մղելով արտագաղթի, որ այսօր դարձած է մեր հայրենիքի գոյութեան սպառնացող մեծագոյն աղէտը:

Այս առթիւ կը պահանջենք Հայաստանի իշխանութիւններէնª

Ա.- Անյապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալուած երիտասարդները ու ձեռնպահ մնալ անոնց նկատմամբ դատական գործընթացներէն.

Բ. Անմիջապէս ընթացք տալ ժողովուրդի արդար պահանջներուն, առաջին հերթին չեղեալ յայտարարելով ելելքտրականութեան սակագիներու բարձրացման որոշումը:

Գ.- Անմիջական քայլեր ձեռնարկել ժողովուրդի տնտեսական ու ընկերային վիճակը բարելաւելու ուղղութեամբ.

Ամերիկահայութիւնը մտահոգ է Հայրենիքի ապագայով ու իշխանութիւններէն կ°ակնկալէ գործնական քայլերª իր շարունակական սխալները սրբագրելու ուղղութեամբ:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան

Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմին

Յունիս 23, 2015

Լոս Անճելըս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930