Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնից այս պահին ազատ արձակեցին եւս 2 ակտիվիստի, որոնք նստացույց էին անում Թատերական հրապարակում հոսանքի թանկացման դեմ: Ազատ արձակվածների թիվը, ընդհանուր առմամբ 5 է, եւս 7 ակտիվիստ ոստիկանությունում են: Ոստիկանությունը առգրավում է ակտիվիստների շորերը:
Հիշեցնենք, որ քրեական գործ է հարուցվել խուլիգանություն կատարելու փաստի առիթով:
Ոստիկանության շենքի մոտ հավաքվածները սպասում են մյուս ակտիվիստների ազատ արձակմանը: Վերջիններիս հերթով բաց են թողնում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ