Աշխարհահռչակ հայազգի երաժիշտ, «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Ֆեսյբուքի իր էջում կարծիք է հայտնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության գործունեության առնչությամբ: Նա տեղադրել է ակցիայի մասին տեղեկատվություն եւ ուղեկցել հետեւյալ մեկնաբանությամբ. «Այս հոդվածը ինձ 3 բան է հուշում.
1. Օտարերկրյա մենաշնորհային ընկերությունները հանրային ծառայությունների ոլորտում պետք է դառնան հանրային ակտիվներ եւ խստորեն հսկվեն անկախ մարմնի կողմից:
2. Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ուժեղանում է
3. Քաղաքացիական անհնազանդության ավելի վաղ իրականացված խաղաղ ակցիաները, ինչպես նաեւ հասարակական տրանսպորտի թանկացման դեմ ակցիան, արդեն տվել են արդյունք»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ