Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանության ուժերի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը խոր անհանգստություն է առաջացրել հասարակության մեջ

Հունիս 23,2015 13:02

Ես կիսում եմ մեր քաղաքացիների անկեղծ ու արդար վրդովմունքը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և Հայաստանի էներգետիկ համակարգը մութ պատմությունների պատճառով նման ծանր վիճակի հասցնելու հարցում: Դա հարվածում է մեր պետությանը , դա հարվածում է յուրաքանչյուր ընտանիքի գրպանին:

Իրավիճակի հետագա անցանկալի զարգացոմների առումով ինձ մոտ խորը անհանգստություն առաջացավ դեռևս հունիսի 22-ի երեկոյան, երբ ոստիկանության և ցուցարարների միջև բանակցությունները մտել էին փակուղի: Հստակ չէր, թե ովքեր են լիազորված ցուցարարների կողմից բանակցելու և նույնիսկ անզեն աչքով տեսանելի էր տարբեր շահերի առկայությունը: Ես մինչև ուշ գիշեր կապի մեջ եմ եղել թե ոստիկանության, թե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ փորձելով գտնել ելքել՝ խուսափելու համար բախումներից:

Մեկ անգամ ևս կոչ եմ անում իրավապահ մարմիններին ցանկացած պարագայում ցուցաբերել զսպվածություն և միշտ հիշել, որ չի կարող խոսք գնալ որևէ բևեռացման մասին`մենք բոլորս ապրում ենք նույն երկրում և մեր խնդիրներն ընդհանուր են:

Ինձ խորապես անհանգստացնում է մասնագիտական պարտքը կատարելիս լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները: Այս հարցում չի կարող լինել որևէ համոզիչ բացատրություն կամ արդարացում:

Ինձ խորապես անհանգստացնում է հարյուրավոր խաղաղ ցուցարարների ոստիկանական բաժանմունքներ տանելու փաստը, և կարևորագույն խնդիր է դրվում ժամ առաջ նրանց ազատ արձակումը:

Ես հիշեցնում եմ իշխանություններին, որ ջրցան մեքենաներով և մահակներով  հնարավոր չէ  լուծել մարդկանց արդարացի պահանջները: Դրանով հարցերը չեն լուծվում, դրանով ընդամենը խորացվում է ներքին թշնամանքը:

Աշխարհի ոչ մի երկիր ոստիկանական ուժերով չի լուծել  տնտեսության զարգացման խնդիրը : Չեմ կարող չընդգծել մեր աչքի առաջ քաղաքացիական բարձր գիտակցությամբ  երիտասարդների նոր շերտի ձևավորման միտումը, որոնց առաջնորդում է սեփական խիղճը և պետությանը տեր լինելու կամքը: Այս երիտասարդներն են  հասարակության առողջացման և պետության ճիշտ զարգացման շարժիչը:

 

Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930