Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, իրավապաշտպան Ռոբերտ Ռևազյանը պատմեց, որ ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում իր նկատմամբ բռնի ուժ են կիրառել, թույլ չեն տվել հանդիպել իր վստահորդին՝ Հովհաննես Իշխանյանին (լուսանկարում):
Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր առավոտյան ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում, որից հետո բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունքներ:
Ռոբերտ Ռևազյանը մասնավորապես փոխանցեց հետևյալը. «Մեկ ժամ է սպասում եմ մինչև կարողանամ տեսակցել իմ վստահորդին: Մասնակցել եմ իր հետ հարցաքննության: Երբ պարզվեց, որ ուղարկելու են փորձաքննության խմածություն ստուգելու, երբ փորձեցինք իրավական հիմքը հասկանալ, ասացին, որ կարիք չկա իրավապաշտպանի: Հետո ինձ ֆիզիկական ուժի գործադրմամբ դուրս հրավիրեցին բաժնից»:
Ռոբերտ Ռևազյանը փոխանցեց, որ քիչ անց իրեն հրավիրել են բաժին:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցի ընթացքում նա մուտք էր գործում ոստիկանական բաժանմունք, ուստի խոստացավ այլ մանրամասներ փոխանցել ավելի ուշ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից
Միթե մեր ոստիկանները բոլորն են փոխել իրենց դավանանքը՞ չկա արդյոք ոստիկան որը հասկանա որ իր պարտքն է ժողովրդին պաշտպանել, հասկանա որ ինքը ժողովրդի վճարած հարկերից է աշխատավարձ ստանում իսկ իր ղեկավարները թալանից