Ի գիտություն բոլոր ցուցարարների և ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկվածների
Բերման ենթարկված ցուցարարների կողմից թմրամիջոցների կամ ալկոհոլի օգտագործման վերաբերյալ բժշկական փորձաքննությունների նշանակման վերաբերյալ կայացված որոշումները անհիմն են և անօրինական, քանի դեռ չեն ներկայացվում դրանք հիմնավորող փաստեր:
Այդ պատճառով ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանց հորդորում ենք հրաժարվել մասնակցել փորձաքննություններին, իսկ ոստիկանության աշխատակիցներին՝ դադարեցնել անօրինական փորձաքննությունները բերման ենթարկած անձանց նկատմամբ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ