Արաբկիրի ոստիկանության բաժնում Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված մոտ 40 ակտիվիստ կա: Այս տեղեկությունը քիչ առաջ հայտնեց ոստիկանության բաժնից դուրս եկած ՄԻՊ արագ արձագանքման խմբի ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանը:
Մեր հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ բոլոր ակտիվիստների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, ասաց, որ իր տեղեկություններով՝ միայն մի ակտիվիստ է քրեական հոդվածով մեղադրվում, իսկ հիմնական մասը որպես վկա է բերման ենթարկվել:
Նա ասաց, որ ակտիվիստների մեջ տուժողներ չեն ճանաչվել:
Իսկ ակտիվիստների հարազատներին պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ակտիվիստներին ներկայացրել է իրենց իրավունքները՝ ցուցմունք տալուց մինչեւ փաստաբանի ծառայությունից օգտվելու իրենց իրավունքի մասին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Արաբկիրի ոստիկանությունում գտնվող տասնյակ ակտիվիստներից միայն մեկն է ազատ արձակվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ