Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ քաղաքական ուժերը Բաղրամյան պողոտայում չէին (Տեսանյութ)

Հունիս 23,2015 12:42
Agvan Vardanyan

«Այն, ինչ ժամեր առաջ տեղի ունեցավ Բաղրամյան փողոցում՝ բոլորիս է հայտնի, հիմա կարելի է խելոք դեմք ընդունել և ասել, թե ճիշտ կլիներ, որ բանակցեին, ճիշտ կլիներ, որ վերադառնային, Ազատության հրապարակ, բայց դրանք հարցի մի կողմ են: Կարևորը այն էր, որ հավաքված էին մեր երիտասարդությունը, գիտակից երիտասարդությունը, նրանք առավելագույնս կազմակերպված էին, խաղաղ էին, օրինապահ էին և կատարվածը դատապարտելի է»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն`անդրադառնալով լուսադեմին, Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ կիրառված բռնություններին:

«Մենք պետք է պահանջենք, որ ժամ առաջ բերման ենթարկվածները ազատ արձակվեն և իշխանությունները հաշվի նստեն գիտակից, մտածող քաղաքացիների հետ»,- հավելեց նա:

Aravot.am-ի հարցին`ինչո՞ւ քաղաքական ուժերը Բաղրամյան փողոցում չէին, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Առաջին դեպքը չէ, որ քաղաքացիական հասարակությունն իր նախաձեռնությամբ է հանդես գալիս և մենք մեր տեսակետը էլեկտրաէներգիայի հետ կապված մշտապես արտահայտել ենք, դա եղել է երկկողմանի դիրքորոշում և մենք ուշադիր հետևել ենք և պարտադիր չէ, որ քաղաքական ուժերը այնտեղ լինեին, մենք ամբողջովին պաշտպանում էինք, այդ դիրքորոշումը»:

Իսկ ի՞նչ է պատրաստվում անել ՀՅԴ-ն`խորհրդարանի շրջանակներում` հարցին, նա ասաց, որ նիստի ընդմիջմանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ հրավիրված է խորհրդակցություն և այն, ինչ կարող է օրենքի սահմանում անել Ազգային ժողովը՝ իրենք անելու են:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930