Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է ոստիկանության անօրինական գործողությունները

Հունիս 23,2015 12:44

Հիշեցում ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունը որպես նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք պաշտպանվում և հարգվում է պետության կողմից:

2015թ. հունիսի 22-ի գիշերը լույս 23-ի առավոտյան Ոստիկանւթյան անօրինական գործողությունների արդյունքում ոստիկանության բաժիններում հայտնված անձանց նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում, մասնավորապես անձինք հարցաքննվում են անհայտ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ, սակայն այս ցուցմունքերը հետագայում կարող են օգտագործվել հանցաքննվողների դեմ: Ուստի ելնելով այն հանգամանքից, որ որպես վկա ձեր կողմից տրված ցուցմունքները կարող են հետագայում օգտագործվել Ձեր կամ Ձեր մերձավոր ազգականների դեմ հորդորում ենք, իրացնելով ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածը՝ հրաժարվել ցուցմունքներ տալուց:

Եթե խախտվել են Ձեր իրավունքները, դիմեք ՀՔԱ Վանաձորի գրասենյակ անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու Թեժ գիծ՝ 080001211 (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ)

Հեռախոսներ՝  0322-42268 (Վանաձոր)

094042268 (Վանաձոր)

010536172 Երևանի գրասենյակ Իրավաբաններ՝

077651647 Արայիկ Զալյան

093819275 Անի Չատինյան

095589441 Տաթևիկ Սիրադեղյան

055030335 ՍյուզաննաՍողոմոնյան

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրազեկում է կասկածյակների և բերման ենթարկվածների իրավունքերն ու ազատությունները՝    Համաձայն  «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված 4-րդ մասի «Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող քրեական գործով ձերբակալվել, խուզարկվել, կալանավորվել, դատապարտվել, ենթարկվել բերման և դատավարական հարկադրանքի այլ միջոցների, ինչպեu նաև իրավունքների ու ազատությունների այլ uահմանափակումների այլ կերպ, քան oրենքով uահմանված հիմքերով և կարգով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն` բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կաuկածյալին, մեղադրյալին, ամբաuտանյալին, (…) հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ uույն oրենuգրքով նախատեuված համապատաuխան դատավարական գործողություններ կատարելու համար, (…):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1881-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «քննչական գործողությունների իրականացումը գիշերային ժամերին չի թույլատրվում, բացառությամբ անհետաձգելի դեպքերի»: ՀՀ կառավարության 2007թ. թիվ 818-Ն որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ Մարդու ազատությունները սահմանափակելիս` մարդն իրավունք ունի`

1) սահմանափակման պահից իմանալու իր ազատության սահմանափակման պատճառները, հիմքերը, իր ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը.

2) ստանալու իրավաբանական օգնություն.

3) բացատրություններ տալու փաստաբանի ներկայությամբ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.

4) ծանոթանալու իր իրավունքների ու ազատությունների սահմանափակմանն անմիջականորեն առնչվող փաստաթղթերին կամ նյութերին.

5) պահանջելու, որպեսզի ոստիկանություն բերելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում իր գտնվելու վայրի մասին տեղեկացվի իր կողմից ընտրված անձին.

6) անհրաժեշտության դեպքում ստանալու բժշկական օգնություն.

7) պահանջելու օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել իր ազատության սահմանափակման կապակցությամբ իր կամ ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու, ինչպես նաև իր տիրապետման տակ գտնվող` առանց հսկողության մնացած գույքը պահպանելու նպատակով. 8) ծանոթանալու իր ազատության սահմանափակման օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու կարգին, ոստիկանության գործողություններն ու որոշումները բողոքարկելու վերադասության կարգով կամ դատախազին կամ դատարան. 9) ոստիկանություն բերվելիս` իր պահանջով ստանալու իրավունքների մասին իր համար հասկանալի լեզվով գրավոր ծանուցում. 10) պահանջելու, որպեսզի իրեն թույլ տան օգտվելու իր իրավունքներից` դրա մասին գրավոր դիմելով իր ազատությունը սահմանափակած ոստիկանության ծառայողին:

Դիմեք մեզ ցանկացած դեպքում՝

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930