Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից ազատ արձակվեց Էրիկ Իսրայելյանը, որին առավոտյան բերման էին ենթարկել Ազատության հրապարակից:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ խուլիգանության հիմնավորմամբ են իրենց բերման ենթարկել: Էրիկ Իսրայելյանը հավելեց, որ իր հեռախոսն են առգրավվել: Նրա խոսքերով՝ իր նկատմամբ ոստիկանությունում բռնություն չեն գործադրել. «Ինձ չեն խփել, բայց տեսել եմ, որ ձերբակալելուց խփելով են ձերբակալում»:
Էրիկ Իսրայելյանն անչափահաս է՝ 17 տարեկան: Հարցին, թե իր ծնողներին կանչե՞լ են, նա պատասխանեց՝այո՛, հարցաքննվել է ծնողների ներկայությամբ:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ