Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Այնպես չի, որ դուբինկեքով ծեծել են, բերեք մրջյունից փիղ չսարքենք» (Տեսանյութ)

Հունիս 23,2015 12:32

«Մի՞թե կարելի էր այդ պահանջի համար ձերբակալություններ անել: Սա ազնիվ չէ, բարոյական չէ, սա ճիշտ չէ: Սա նշանակում է, որ մենք թքած ունենք՝ ով ինչ է ասում, մենք ամեն ինչ կարող ենք անել, ով ըմբոստանա՝ կջարդենք, չգիտեմ ինչ կանենք»,- ԱԺ-ում Բաղրամյան պողոտայում կատարված իրադարձությունների մասին այսպիսի գնահատական տվեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ դատապարտելով բռնությունները էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողների նկատմամբ:

Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ազատ խոսքի նկատմամբ բռնությունը դատապարտելի է. «Ձեզ թվում է այստեղ երդվյալ ատենակալների դատարանն է, արդեն վճիռ ենք ներկայացնում: Մենք օրենսդիր մարմին ենք, պետք է օրինակ ծառայենք, որ մեր երկրում ամեն ինչ լինի օրինական: Նենց տպավորություն է, որ երեկ ցեղասպանություն է տեղի ունեցել, բարձրագոչ բառեր եք ասում: Ժողովուրդ ջան. տենց չի, երեկ ոստիկանությունը, ժողովուրդը հանգիստ, հանդարտ, հարգալից շփվել են: Ես շատ ուրախ եմ, հպարտ եմ, որ մեր քաղաքացիները այդքան հարգալից վերաբերմունք ունեն մեր ոստիկանների նկատմամբ, իսկ մեր ոստիկաններն ամբողջ օրը համոզում էին մեր սիրելի քաղաքացիներին, որ ժամը 22-ից հետո նման վայրերում օրենքով սահմանված կարգով չի թույլատրվում: Ափսոսում եմ, որ մեր հարգարժան քաղաքացիներն իրենց մեջից 3-4 առաջնորդ չկարողացան գտնել, որպեսզի գործուղեն ՀՀ նախագահի մոտ, ՀՀ նախագահը լայնախոհություն ցուցաբերեց, պատրաստակամություն ցույց տվեց, որ պատրաստ է լսելու, մեր քաղաքացիները չգնացին:

Էդ ո՞ր երկրում ուժ չեն գործադրում, երբ օրենքը խախտվում է: Իհարկե, անցանկալի բաներ եղել են, բայց պետք չի սենց ներկայացնենք: Ոստիկանությունը անհրաժեշտ է համարել, որպեսզի պահպանի հասարակական կարգը: Ինձնից սկսած՝ որեւէ մեկդ այստեղ դատախազի ֆունկցիա չվերցնեք եւ կրակի վրա յուղ չլցնեք: Երեկ պարզ դարձավ, որ մեր ոստիկանությունը առավել պրոֆեսիոնալ է դարձել: Պետք չի այստեղ շոու սարքել, գալ ամբիոնի մոտ ու ասել դատապարտում եմ: Այնպես չի, որ դուբինկեքով ծեծել են: Եթե 3-4 հոգի գնային նախագահի հետ դիալոգի, լրիվ այլ երանգ կհաղորդեին պայքարին: Բոլորի սիրտը ցավում է, բայց բերեք մրջյունից փիղ չսարքենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930