Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՀՄՖ Նախագահությունը խստիվ դատապարտում է խաղաղ ցույցի ցրումը ոստիկանության կողմից

Հունիս 23,2015 12:29

ԵՀՄՖ Նախագահությունը խստիվ դատապարտում է Երևանում խաղաղ բնակչության կողմից Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ամենաժողովրդավարական ձևով արտահայտված խաղաղ ցույցի ցրումը ոստիկանության կողմից:

ԵՀՄՖ ղեկավարությունը դեռ 2015 թվականի փետրվար ամսին զգուշացրել էր ՀՀ վարչակազմին Հայաստանում ձևավորված ներքին քաղաքական լարված մթնոլորտի շուրջ և դիմել էր նամակով ՀՀ նախագահին, պատճեն ուղղելով Վեհափառ հայրապետին, ԱԺ նախագահին, վարչապետին, Սահմանադրական դատարանի նախագահին և գլխավոր դատախազին, զգուշացնելով, որ ևս մեկ ,,մարտի 1,,-ը լինելու է կործանարար:

Նախագահի կողմից փետրվարյան գործընթացներին տրվեցին ավելի քան տարօրինակ և հակասահմանադրական լուծումներ, որի արդյունքում նախատեսված փետրվարյան ցույցերը հետաձգվեցին, իսկ ներքին քաղաքական լարվածությունն առավել շիկացավ: Այսօր ժողովրդի աննախադեպ լարված  սոցիալական վիճակը հուշում է, որ պայթյուն է տեղի ունենալու: Ժողովրդի սահմանադրական իրավունքների ոտնահարումը, խաղաղ բնակչության նկատմամբ բիրտ ուժի կիրառումը և վարչակազմի ցինիկ վերաբերմունքը ՀՀ արժանապատիվ քաղաքացիների հանդեպ, հղի է լուրջ վտանգներով և առաջինը սպառնալու է մեր երկրի անվտանգությանը:

ԵՀՄՖ Նախագահությունը պահանջում է վարչակազմի ղեկավարությունից օրենքի խստությամբ պատժել այսօր առավոտյան խաղաղ բնակչության նկատմամբ ուժ կիրառած ոստիկանապետին և այլ մեղավոր անձանց: ԵՀՄՖ Նախագահությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերը ղեկավարած հանցագործները չեն պատժվել: Այսօրվա իրավիճակը ստիպում է հրատապ անդրադառնալ արդարադատությունը հաստատող անավարտ գործընթացների վերականգմանը և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդի իշխանության վերականգմանը:

Եվրոպահայությունը ակընդետ հետևում է Հայաստանում ընթացող գործընթացներին և արձագանքելու է դրանց ընթացքին, ընդհուպ տարբեր հնարավոր եղանակներով մասնակցելով նրանց զարգացումներին:

 

ԵՀՄՖ Նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930