Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ վերաբերում էին ինչպես կենդանիների». ակտիվիստը պատմում է՝ ինչպես իրեն բերման ենթարկեցին

Հունիս 23,2015 12:24

Արաբկիրի ոստիկանության բաժնից վաղ առավոտյան բերման ենթարկված ակտիվիստներից քիչ առաջ ազատ արձակվեց Անի Նավասարդյանը: Նա պատմեց, որ իրեն որպես վկա են ոստիկանություն տարել, բայց իր տեղեկություններով, բաժնում գտնվող տասնյակ ակտիվիստներին մեղադրանք են առաջադրում քրեական օրենսգրքով:

Նրա խոսքով՝ վաղ առավոտյան Արաբկիրի բաժին բոլոր բերման ենթարկվածներին Ավան էի տարել՝ ստուգելու, թե արդյոք ալկոհոլ օգտագործած անձինք կան:

Անի Նավասարդյանը պատմեց՝ եղել են մարդիկ, որոնք ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Մեր հարցին, թե ձեր նկատմամբ բռնություններ կիրառվե՞լ են, նա պատմեց, որ բռնություններ եղել են միայն բերման ենթարկելիս:

Անի Նավասարդյանի խոսքով՝ ոստիկանները ակտիվիստներին վերաբերվել են կենդանիների, իրերի պես եւ իրերի նման նետել են մեքենաները: Նա պատմեց, որ բերման ենթարկելու ճանապարհին ականատես է եղել, թե ինչպես են մի լրագրողի ոստիկանները նետել մեքենա ու կարմիր բերետավորներից մեկը, որը ցանկացել է խլել տեսախցիկը լրագրողից, ձեռքը դրել է կոկորդին ու սեղմել եւ տեսախցիկը վերցնելուց հետո անգամ չի օգնել լրագրողին ոտքի կանգնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930