Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ կուսակցության նախագահ)
– Եռյակի փլուզումը խնդիր առաջացրե՞ց ընդդիմադիր դաշտում։
– Ո՛չ, որովհետև եռյակի հետ ի սկզբանե մենք ունեցել ենք հստակ պայմանավորվածություն, թե որ ուղղություններով ենք համագործակցելու։ Այսինքն՝ այն հարցերում, որոնց շուրջ մենք ունենք կոնսենսուս։ Այսօր էլ նման հարցերի շուրջ մենք համագործակցում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ և ակցիաներ կազմակերպում։ Կարծում եմ, սա իրապես ճիշտ աշխատելաոճ է։ Ի սկզբանե պահպանել պայմանավորվածությունները, համագործակցել բացառապես այն հարցերի շուրջ, որոնց նկատմամբ կա ընդհանուր մոտեցում, և կարող ենք միասնական հանդես գալ։ Եթե կոնսենսուս չկա, ապա միմյանց չմեղադրելու քաղաքականություն ենք իրականացնում։ Փորձում ենք այդ աշխատաոճը պահել, իսկ թե որքանով է ստացվում, կգնահատի ժողովուրդը։
– Տիկին Զոհրաբյան, ըստ Ձեզ, ո՞րն է նոր ձևավորված քաղաքական ուժերի դերը։
Կարդացեք նաև
– Մենք ողջունում ենք նոր քաղաքական ուժերի մուտքը, սակայն կկայանան այդ ուժերը, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա։ Այս պահին որևէ գնահատականից ձեռնպահ կմնամ։ Միևնույն ժամանակ կասեմ, որ ցանկացած քաղաքական ուժ ձևավորվում է բարի նպատակներով, և ընդհանրապես, որքան գրագետ և կազմակերպված լինի քաղաքական ուժը, այնքան քաղաքական դաշտն ավելի կզտվի, և կձևավորվի առողջ մրցակցություն։
Ճեպազրույցները՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում