Ոստիկանության Կումայրի բաժնից բերման ենթարկված գյումրեցի 12 ակտիվիստներին դեռ ազատ չեն արձակել, սակայն ոստիկանության շենքի մոտ հավաքված գյումրեցիները վայրկյան առ վայրկյան սպասում են, որ նրանց բաց կթողնեն: Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ:
Հիշեցնենք, որ երեկվանից գյումրեցիները նստացույց էին անում Թատերական հրապարակում, առավոտյան ոստիկանները բռնի ուժով նրանց մտցնելով մեքենաները՝ բերման էին ենթարկել ոստիկանության Կումայրիի բաժին:
Այս պահին արդեն երկու հոգու ազատ են արձակել, մնացածները հարցաքննվում են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ