Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի հարցով ժողովուրդը Սերժ Սարգսյանից պահանջելու բան չունի.  «Չորրորդ իշխանություն»

Հունիս 23,2015 12:11

Հասարակության տարբեր շերտերում զայրույթը խլթխլթում է, «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն էլ եռօրյա նստացույց է անում՝ պահանջելով կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, ու հետո երթով շարժվում դեպի Բաղրամյան՝ «Որոշողը մենք ենք» ի սկզբանե տարօրինակ կարգախոսով։ Իսկ ինչու ի սկզբանե տարօրինակ՝ որովհետեւ իրականում որոշողը մենք չենք։

Եթե Հայաստանը նորմալ պետություն է՝ որոշողը ոչ թե մենք ենք, այլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը պարտավոր է այդ որոշումն ընդունել՝ առաջնորդվելով պետական շահերով, իսկ եթե Հայաստանը նորմալ պետություն չէ՝ առավել եւս որոշողը մենք չենք, որոշողն ապօրինի իշխանություններն են, որոնք ինչ որոշում ուզեն՝ կընդունեն։

Դրա համար էլ էլեկտրաէներգիայի սակագնի հարցով ժողովուրդը Սերժ Սարգսյանից պահանջելու բան չունի։ Կամ ընդունում ենք, որ Հայաստանը նորմալ երկիր է, նա էլ՝ նորմալ նախագահ, եւ այդ դեպքում պիտի ըմբռնումով մոտենանք ՀԾԿՀ որոշմանն ու համարենք, որ «դա մեր խաչն է», կամ՝ եթե գտնում ենք, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, պիտի նրանից ոչ թե հոսանքի գնի վերանայում պահանջենք, այլ հրաժարական։

Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք ոչ լեգիտիմ նախագահից պահանջում ենք ոչ լեգիտիմ մեթոդներով լուծել այս հարցը։ Ասենք՝ ճնշում գործադրել «անկախ հանձնաժողովի» վրա եւ ստիպել վերանայել որոշումը (ինչի իրավունքը Սերժ Սարգսյանը չունի), կամ՝ զանգել Պուտինին եւ խնդրել մի քիչ վարկ-բան տալ ու այս հարցը «մի ձեւով» գոնե ժամանակավորապես լուծել (հետո «մի ձեւով կփակվենք»):

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930