Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը`լրագրողների դեմ կիրառված բռնությունների մասին (Տեսանյութ)

Հունիս 23,2015 11:46

«Ոստիկանությունը հայտարարություն արել է եւ իրավապահ մարմինների իրավաչափության մասով իր կարծիքն ասել է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն`անդրադառնալով լուսադեմին, Բաղրամյան փողոցում տեղի ունեցած իրադարձություններին:

Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների նստացույցը, որն ուղղված էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, լուսադեմին ոստիկանությունը ցրել է`ջրցան մեքենաներով եւ բիրտ ուժ կիրառելով:

Անդրադառնալով բռնությունների ենթարկված լրագրողներին, ԱԺ փոխնախագահն ասաց. «Երեկ պարբերաբար մենք տեսնում էինք, որ թե ոստիկանները, թե ցուցարարները լրագրողներին հորդորում էին չմիջամտել: Ոստիկանների համար շատ դժվար է, երբ լրագրողը կես ժամ իրականացնում է իր վրա դրված պարտականությունները, հետո դառնում է ցուցարար, հետո նորից լրագրող: Միգուցե դա է այդ անցանկալի վիճակի պատճառը»:

Aravot.am-ի դիտարկմանը`մեղադրո՞ւմ եք լրագրողներին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքը փաստն է արձանագրում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930