Արդեն տեղեկացրել ենք, որ ոստիկանությունն այսօր առավոտյան ուժով ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում:
Այս բախումներին լայնորեն անդրադարձել են միջազգային մի շարք լրատվամիջոցներ: Օրինակ՝ «Politrussia.com» կայքը բռնություններին մասին տեղեկատվությունն ուղեկցել է հետեւյալ վերնագրով. ««Մայդանը» Հայաստանում. Երեւանի ոստիկանությունը ձերբակալել է մոտավորապես 240 ցուցարարների»:
Իսկ «Российская газета»-ն այսպես է վերնագրել իր նյութը. «Ոստիկանությունը Երեւանում ցրել է «էներգոմայդանը»:
«Обозреватель»-ը գրել է, թե Երեւանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույց իրականացնողներին ծեծել են քաղաքացիական հագուստով ոստիկանները:
Կարդացեք նաև
Ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցները ներկայացրել են դեպքերի մասին մանրամասն տեղեկատվություն եւ դրանք ուղեկցել են Հայաստանի լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներով եւ տեսանյութերով:
Միջազգային այլ լրատվամիջոցներից բախումների մասին գրել են «Reuters»-ը, «Big News Network»-ը, «Tengi News-ը»:
Դեպքերին նաեւ լայնորեն անդրադարձել են ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցները:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Максим Мерчук 7 часов назад
В преддверии подписания соглашения о продаже Воротанской ГЭС США в Армении была актуализирована тема повышения цен на электроэнергию. Повышение цены на электроэнергию – требование США. Официальный Ереван же создает видимость того, что это повышение цен осуществляется по требованию России!
Оригинал новости RT на русском:
https://russian.rt.com/article/99154