Հոսանքի թանկացման դեմ ակցիան լուսաբանող բազմաթիվ լրագրողներ են տուժել, նրանց հանդեպ բիրտ ուժ է կիրառվել եւ խոչընդոտվել է մասնագիտական գործունեության իրականացումը:
Aravot.am-ի հետ զրույցում News.am-ի լրագրող Աիդա Հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես են բռնի ուժով խլել իր տեսախցիկը ու արգելել տեսանկարահանել եւ լուսանկարել. « Ազատության հրապարակում նկարահանումներ էի անում, երբ միայն ոստիկաններ ու քաղաքացիական հագուստով մարդիկ էին մնացել, մեկ էլ ինձ մոտեցավ քաղաքացիական հագուստով մեկը, խլեց տեսախցիկս ու տարավ, ընդ որում լրագրողական վկայականը մոտս էր: Հիմա չգիտեմ ում մոտ է, ուր է տեսախցիկս»:
Նա հավելեց, որ ի տարբերություն իր գործընկերների՝ ֆիզիկական վնասվածքներ չի ստացել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, news.am-ի և panarmenian.net-ի լրագրողները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ