Լրահոս
Օրվա լրահոսը

Կհանդիպի՞ արդյոք Վլադիմիր Գասպարյանր Շանթ Հարությունյանի հետ. «Հայկական ժամանակ»

Հունիս 23,2015 11:16

2013 թվականի նոյեմբերի 5-ի բախումների գործով վեց տարվա ազատազրկման դատապարտված, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը եւ 5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Վարդանյանը դեռեւս հացադուլի մեջ են։

Շանթ Հարությունյանը հունիսի 8-ից հացադուլ է սկսել, իսկ Վարդան Վարդանյանը նրան միացել է հունիսի 12-ից։ Երեկ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապի պատասխանատու Գոռ Ղլեչյանն ասաց, որ Շանթի եւ Վարդանի առողջական վիճակը բավարար է, գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Շանթ Հարությունյանը հունիսի 16-ին դիմում է ուղարկել ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին եւ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին՝ պահանջելով հանդիպում վերջիններիս հետ։ Մինչ այժմ, սակայն, դիմումներին որեւէ ընթացք չի տրվել։

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե Օհանյանը կհանդիպի՞ Շանթ Հարությունյանի հետ, ինչին ի պատասխան Հովհաննիսյանն ասաց՝ ոչ, ապա հավելեց, որ ՀՀ պաշտպանության նախարարը այդ մասին արդեն խոսել է։ Նշենք, որ Սեյրան Օհանյանը, մեր թղթակցի հարցին ի պատասխան, հայտնել էր հետեւյալը. «Այդ խնդիրը կապված է ոչ այնքան ինձ հետ, որքան անվտանգության այլ մարմինների։ Շանթը, որտեղ որ ինքը հիմա գտնվում է, ավելի շատ այդ կառույցների ղեկավարության հետ կարող է ճշտումներ անել։ Ես բանակի ղեկավար եմ»։

Իսկ ՀՀ ոստիկանությունից այդպես էլ չի հաջողվում ստանալ հարցի պատասխանը՝ կհանդիպի՞ արդյոք Վլադիմիր Գասպարյանր Շանթ Հարությունյանի հետ, թե ոչ։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930