Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության բաժնից բերման ենթարկված ցուցարարներից 4 հոգու տարան խմածության թեստով ստուգելու: Նրանցից են Ստեփան Ջանոյանը, Հրանտ Գալստյանը, մյուս երկուսի անունը ճշտել չկարողացանք:
Ոստիկանությունը խոչընդոտում է Aravot.am-ի աշխատանքներին, մասնավորապես՝ նկարահանումներին, պատճառաբանելով, որ համապատասխան բեյջ չունեմ:
Քաղաքացիական հագուստով մի ոստիկան, որը թույլ չտվեց նկարահանումներ անել, ասաց. «Ես էլ քեզ կնկարեմ» ու հեռախոսը հանելով նկարեց ինձ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ