Քիչ առաջ Ոստիկանության կենտրոնական բաժանմունքից ազատ արձակեցին այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված Կորյուն Դավթյանին:
Նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կորյուն Դավթյանը ոստիկանության բաժանմունքում երեք ժամից ավելին էին պահել.«Երբ ես արդեն այստեղ էի 3 ժամը լրացել էր, բայց արդեն 9:30 էր ինքն այստեղ էր եւ մինչ այժմ այստեղ էր գտնվում, հետագայում պարզվեց, որ նա որպես վկա է հանդես գալու»:
Փաստաբանն ասաց, որ Կորյուն Դավթյանն իր ներկայությամբ հարցաքննվել է, նրան պարզաբանվել են իր իրավունքները: Նա հայտարարեց, որ Կորյուն Դավթյանի իրավունքների խախտում է եղել, որ ոստիկանությունում սահմանված ժամանակից ավել են պահել. «Սկզբում նշեցին, որ նա կասկածյալ է, հետո ասացին, որ իր նկատմամբ մեղադրանք է հարուցվել 258 հոդվածով, հետագայում, իհարկե՛, ամեն ինչ հերքվեց արդեն քննչականի կողմից»:
Կարդացեք նաև
Իսկ Կորյուն Դավթյանը լրագրողներին հայտնեց, որ իր նկատմամբ ոստիկանության բաժանմունքում նորմալ են վերաբերվել: Նա նշեց, որ բերման ենթարկելիս քայլելիս է եղել. «Հարցնում էին, թե ինչի համար էի գնացել, մագիստրոսական թեզս պատմեցի տնտեսագիտական թեմայով»:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ