Արաբկիրի ոստիկանության բաժնից քիչ առաջ շտապ օգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվեց մի տարեց մարդ: Մեզ հաջողվեց պարզել, որ նա Հիմնադիր խորհրդարանի համախոհ էր Ախալցխայից, Խաչիկ անունով:
Շտապ օգնության բժիշկները հրաժարվեցին քաղաքացու մասին տեղեկություն հայտնել, ասացին դրա իրավունքը չունեն ու քաղաքացուն արագ նստեցնելով շտապ օգնության մեքենա՝ հեռացրին:
Տարեց տղամարդը մեր հարցին՝ ինչպե՞ս եք, ի՞նչ վնասվածք ունեք, կարճ պատասխանեց՝ ձեռքս:
Ի դեպ, շտապ օգնության բժիշկները խոսում էին ռուսերեն: Ինչը հունից հանեց քաղաքացիներից մեկին. «Էս ձեր համար Ռուսաստան չէ, հայերեն խոսեք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ