Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ-ում Վովա Գասպարյանը կճանաչվի լավագույն ոստիկանապետ». «Առաջին լրատվական»

Հունիս 23,2015 10:52

«ԵՏՄ-ում Վովա Գասպարյանը կճանաչվի լավագույն ոստիկանապետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով ոստիկանության կողմից լուսադեմին նստացույցի մասնակիցների նկատմամբ կիրառված աննախադեպ բռնություններին:

«Աննախադեպ բռնություններ լրագրողների և խաղաղ ցուցարարների, հրաշալի երիտասարդության նկատմամբ, ցույց են տալիս, որ երկիրը խորը ճգնաժամ են տանում։ Ակնհայտ է, որ ծեծուջարդով են փորձելու իշխանությունը պահել։

Վովա Գասպարյանն ուզում էր ասել, որ այլ արժեքներ չեն գործելու այս երկրում, ով սիրով կատարել է բարձր իշխանության հրամանը, քանի որ ինքն էլ կրում է այդ արժեքները։ Ոստիկանապետն առավել ճիշտ է ընտրել իր կադրերին, որոնք հայտնի են որպես բռնի գործողությունների սիրահարներ՝ Աշոտ Կարապետյան, Լևոն Երանոսյան և այլք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ՀՀ ոստիկանությունը երբեք չի բարեփոխվի. «Այլասերված մտածողություն է, որ հրեշտակները պետք է բռնի գործողություններ կատարեն քաղաքացիների նկատմամբ՝ չխնայելով ոչ ոքի։ Եվ բռնի ուժը կիրառել են քաղաքացիական հագուստով բանդաները, որ ստեղծել է ոստիկանապետը»։

Նրա խոսքով՝ ոչ մի միջազգային կառույցի արձագանք հաշվի չի առնվում, ստացվում է՝ մարդիկ իրավունք չունեն բողոքելու, երբ նստացույցի մասնակիցները ոչ մի հակաօրինական գործողություն չեն կատարել։ Նրանք մինչև վերջ իրացրել են իրենց իրավունքը։ Պարզ է, որ սա ուժի ցուցադրություն է, և ոստիկանապետը վայելել է այսօրվա լուսադեմը։

 

 Սիրանույշ Պապյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930