Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստանիկ Մարուխյանը բնական է համարում, որ հեռանում է Թոքմաջյանի թիմը. «Հրապարակ»

Հունիս 23,2015 10:40

Երեկ կեսօրին Պոլիտեխնիկի կուլիսներից լուրեր էին տարածվում, թե մի քանի դասախոսներ արդեն աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Նորընտրիր ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը պարզաբանեց, որ համալսարանում վհուկների որս չկա, որ ոչ մի դասախոս չի հեռացել, այլ դիմումներ են գրել նախկին ռեկտորի երկու խորհրդականները եւ աշխատակազմի ղեկավարը։ «Բնական է, որ նա իր հետ բերել էր երկու խորհրդականների։ Մեկը՝ Ռաֆայել Վահանյան, մյուսը՝ Էդիկ Ղազարյան։ Նրանք հենց շաբաթ օրն են գնացել Թոքմաջյանի մոտ եւ գնալու ցանկություն հայտնել։ Մյուսը Սամսոն Զատիկյանն էր՝ աշխատակազմի ղեկավարը, իր բերած անձը, նախկին ոստիկան, որը նույնպես դիմում է գրել եւ դուրս եկել։ Սա նրա թիմն էր, եւ ես բնական եմ համարում, որ նրանք հեռանում են։ Ես ունեմ իմ թիմը, իմ մարդիկ, որոշ երիտասարդ կադրեր կան, որոնց ես կբերեմ։ Ես ինչո՞ւ պետք է պարտադրված լինեմ նրանց հետ աշխատելու»,- ասաց արդեն իրեն տեր ու տնօրեն զգացող ռեկտորը։

– Իսկ Հովհաննես Թոքմաջյանի հետ կաշխատե՞ք։

– Նա ունի գիտական թեմա մեզ մոտ եւ կշարունակի աշխատել գիտական բազայի լաբորատորիայում։ Նա չի դասավանդել մեզ մոտ որեւէ առարկա, հետեւապես, կաշխատի միայն բազայի լաբորատորիայում, թեմայի վրա։

– Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հաղթանակին։

– Իսկական ժողովրդավարական ընտրություն էր։ Կարծում եմ՝ այսօրվա մրցակցային իրավիճակում բավականին լավ արդյունք է։ Մասնավորապես, եթե 32 հոգուց 19-ն ինձ կողմ են քվեարկել, սա բավականին լուրջ հաղթանակ է։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930