Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ ամեն ինչից՝ պայքարը պետք է շարունակվի. «Հրապարակ»

Հունիս 23,2015 10:31

Դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը վստահ է, որ նստացույցը եւ այն բողոքի ալիքը, որ բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, արդյունք կտա, որովհետեւ «բոլորս ենք նրանց հետ այդ նստացույցում, նրանք մենակ չեն։ Իմ կարծիքով, օգուտ կտա, եթե բոլորը կարողանան միահամուռ կերպով իրենց բողոքը բարձրացնել։ Անկախ ամեն ինչից՝ պայքարը պետք է շարունակվի, հուսահատվել բացարձակապես պետք չի, հուսահատությունը պարտության նշան է։ Եթե այդպես լիներ, մենք վաղուց հուսահատված պետք է լինեինք ու բոլորս լքեինք եւ փախնեինք, այնպես որ, չի կարելի հուսահատվել, պետք է մինչեւ վերջ գնալ»։

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի կուտակած պարտքերին, ապա, ըստ դերասանուհու, դրանք երբեք չեն մարվում, այլ, հակառակը՝ միշտ աճում են. «Կարող եք ասել՝ ինչո՞ւ, բոլորս գիտենք ինչու, եւ ինչումն է բանը… ի՞նչ պարտքերի մասին է խոսքը, թող քիչ դնեն գրպանները՝ պարտքեր չլինեն»։ Նա նաեւ նշեց, որ զբաղվածությունից ելնելով՝ չի կարողանում մասնակցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող ցույցերին ու երթերին, բայց ամբողջ հոգով, սրտով ու իր գաղափարով ժողովրդի հետ է։

Թե որքանով են տրամաբանական պարտքերի հետ կապված այն փաստարկները, որ բերում է ՀԷՑ-ը, եւ ինչքանով է իր համար արդարացված հոսանքի թանկացումը, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը հռետորական հարց հնչեցրեց, թե ո՞ւմ կարող է դուր գալ որեւիցե թանկացում։ Իսկ այն, թե նստացույցն ինչ-որ արդյունք կտա, եւ սակագնի վերանայում կլինի՞, Երզնկյանը կարծում է, որ չի լինի, եւ այստեղ արդեն լավատեսության հարց չէ, որովհետեւ «մեզ նախապատրաստեցին, որ թանկացումը պետք է լինի շատ ավելի շատ, հետո դարձավ 7 դրամ, այսինքն՝ դրանով ոչ մեզ, ոչ ձեզ եղավ։ Ինձ թվում է՝ դա է վերջնականը»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930