Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արաբկիրի ոստիկանության բաժնում ակտիվի՞ստ է վատացել, լաց ու կոծ, ժամանեց շտապ օգնությունը

Հունիս 23,2015 10:01

Այս պահին Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժնի դիմաց հավաքվել են տասնյակ քաղաքացիներ, որոնք փորձում են տեղեկություններ ստանալ, արդյոք այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված իրենց հարազատները կամ ընկերներն այս պահին ոստիկանության այս բաժնում են: Ոստիկանությունից տեղեկություններ չեն տրամադրում ու հորդորում են տեղեկությունը ստանալ 02 զանգահարելով:

Այստեղ են նաեւ ոստիկանական բռնություններից տուժած ակտիվիստներ ու քաղաքացիներ: Աննա Կարապետյանը պատմեց, որ մինչեւ վերջ նստացույցին մնացել է: Նա սարսափելի տեսարանների ականատես է: Պատմում է՝ ջրցան մեքենաներից անակնկալի է եկել. «Մտածում էինք մեզ ուղղակի կհանեն, բայց երբ ջրի շիթերը արձակեցին, շատ վախեցանք»:

Ըստ նրա, մինչեւ Կասկադ հասած ակտիվիստների հետեւից ոստիկանները վազելով հասել են ու նույնիսկ տաքսիների մեջից են ակտիվիստներին հանել. «Տաքսիները կանգնեցնում էին ու մեջից հանում քաղաքացիներին: Մեր բախտը ուղղակի բերեց, որ տաքսիստն արագ տարավ այդտեղից»:

Նա նաեւ պատմեց, թե ինչպես է ոստիկանական ջրցան մեքենաների արձակած ջրի բուռն հոսանքի արդյունքում վնասվել է իր կողքին նստած մի երիտասարդի աչք. «Ներքեւի մսային հատված դուրս էր եկել»:

Այս պահին բերման ենթարկվածների հարազատները վիճում են ոստիկանների հետ՝ պահանջելով, որ երեք ժամը վաղուց անցել է, իսկ իրենց որդիներին ազատ չեն արձակում. «Ինչ է  հանցագործնե՞ր են»

Այստեղ հավաքվածներից որոշներն էլ վիրավորական խոսքեր ու հայհոյանքներ են ուղղում ՀՀ նախագահի հասցեին՝ ասելով, որ նրանից վիրավորված են. «Ի՞նչ է չէր կարող ներքեւ իջնել՝ մեզ հետ հանդիպելու: Նա վիրավորում է  մեզ իր նախագահ լինելով»:

Քիչ առաջ ոստիկանության բաժանմունք մտավ շտապ օգնության մեքենա: Այստեղ որոշ կանայք սկսեցին լացել բարձր ձայնով: Նրանք մտավախություն ունեն, որ բաժնում գտնվող իրենց հարազատներն են վատացել:

Կանայք քաշքշում են ոստիկանության դարպասները ու գոռում են բաց թողեք, երեք ժամը լրացել է:

IMG_5048[1] Shtap ognutyun Police

Police

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930