Այսօր վաղ առավոտյան Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին են տարել Թատերական հրապարակում երեկվանից հոսանքի թանկացման դեմ խաղաղ նստացույց անցկացնող 13 երիտասարդների: Նրանց բռնի կերպով նստեցրել են մեքենաներն ու առանց հիմնավոր պատճառաբանության` տեղափոխել:
Այս պահին գյումրեցիները հավաքվել են «Կումայրի» բաժնի դիմաց, փաստաբաններին երկար ժամանակ չի հաջողվել ներս մտնել:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Վահան Թումասյանի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ