Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հոդվածով

Հունիս 23,2015 09:29

Ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց հավաքված են մի խումբ ակտիվիստներ: Քիչ առաջ բաժնից դուրս եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ 13 ակտիվիստ կա բաժնում, որոնցից տեսել է միայն 10-ին: Նրանց թվում է նաեւ Քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բերման ենթարկվածների հստակ թիվ իրեն չեն տրամադրում: Հնարավոր է, որ թիվը լինի 50-100: Նա հավելեց, որ տեղյակ չէ, թե նրանք ոստիկանության որ բաժիններում են բերման ենթարկվել: Նա հավանական է համարում, որ ակտիվիստներին տարած լինեն նաեւ Երեւանին մոտ վայրեր, օրինակ` Աշտարակ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հոդվածով: Բերման ենթարկվածները պետք է ցուցմունք տան եւ ցուցմունք տալուց հետո պարզ կլինի նրանց կարգավիճակը: Նա չբացառեց, որ ձերբակալվողներ կլինեն, քանի որ ըստ նրա քաղաքական որոշում է կայացվել:

Հարցին, թե հիվանդանոցներում ցուցարարներ կա՞ն, նա պատասխանեց, ոչ: Ոմանք հոսպիտալացվել են եւ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել են:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930