Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ ցուցարարներին, եւ առաջարկեց վերանայել Բաղրամյան պողոտայում մնալու որոշումը, վերադառնալ Ազատության հրապարակ:
«Օրենքով Ազատության հրապարակում իրավունք ունենք, այստեղ չունե՞նք»,- հարցրեց ցուցարարներից մեկը:
«Դուք գլխավոր պողոտան եք պարալիզացրել»,- արձագանքեց փոխոստիկանապետը:
«Այստեղ մնալով ոչ մի բան առաջ չեք տանի: Ոստիկանությունը ստիպված կլինի բոլորիդ կարգի հրավիրել,- նաեւ ասաց նա:- Խուլիգանության է վերածվում այս ամեն ինչը»:
Կարդացեք նաև
Ազատության հրապարակ վերադառնալու կոչը ցուցարարները մերժեցին:
Ի դեպ, ցուցարարների կողքին է նաեւ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, որը Վալերի Օսիպյանին հայտնեց, թե ամեն օր անցնում է Բաղրամյան պողոտայով եւ վստահեցնում է՝ այս ժամին երբեք լույսերն անջատված չեն լինում. «Դիտմամբ են արել, որ ինչ ուզեն՝ անեն»: