Բաղրամյան պողոտայում մնացած ցուցարարներին ոստիկանները պարբերաբար զգուշացնում էին չխախտել համակեցության կանոնները՝ պահպանել 23.00-ից հետո լռություն պահպանելու կարգը:
Ցուցարարները շարունակում էին երգել, սակայն ոստիկանության հերթական զգուշացումից հետո՝ սկսեցին արտասանել «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:
Ժամը մեկին Բաղրամյան պողոտայի վրայի լույսերը հանգեցին: Եվ այդ պահից ոստիկանության զորքերում շարժ նկատվեց, նաեւ վառվեցին ջրցան մեքենաների լույսերը:
Այսուհանդերձ՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարների հետ զրույցում վստահեցնում էր, որ եթե հասարակական կարգը չխախտվի՝ իրենք չեն դիմի կտրուկ գործողությունների: