Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անհամաձայնություն ցուցարարների միջեւ

Հունիս 23,2015 00:30

Արդեն հինգ ժամ է, ինչ Բաղրամյան պողոտայում շարունակվում է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ակցիան` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ակտիվիստներից Մաքսիմ Սարգսյանն առաջարկեց  ցուցարարներին վերադառնալ Ազատության հրապարակ, քանի որ քիչ անց «լույսերը կանջատեն ու ամեն բան անկառավարելի կդառնա»:

MHM96917-copy

Ներկաները չեն համաձայնում ու վանկարկում են՝ «տե-ղում, տե-ղում»:

Տարակարծությունը տեւական ժամանակ շարունակվում էր: Մի մասը ցանկանում են վերադառնալ Ազատության հրապարակ, մյուսները կարծում են, որ Բաղրամյան պողոտայից չպետք է հեռանան, քանի դեռ չի կատարվել իրենց պահանջը:

«Մեզ քննարկում ա պետք, ծրագիր ա պետք, ծեծու ջարդ պետք չի»,- կարծում են առաջինները, մյուսները հակադարձում են. «Որ գալիս էիք` գիտեիք ինչի եք գնում»:

Վաղինակ Շուշանյանը եւս հանդես եկավ հօգուտ Բաղրամյան պողոտայում մնալու:

Վեճին միջամտեց Վալերի Օսիպյանը` զգուշացնելով, որ ցուցարարների մեջ կան մարդիկ, ովքեր տանում են սադրանքների ու բախումների. «Այն քաղաքացիները, որ պնդում են պիտի մնալ` տանում են անօրինական ճանապարհի»: Օսիպյանի խոսքն ընդհատեցին ցուցարարների սուլոցները:

Ի վերջո, ցուցարարները մնացին Բաղրամյան պողոտայում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930