Բաղրամյան պողոտայում դեռ շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած նստացույցն` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Դեռեւս հստակ չէ` ցուցարարները պատրաստվում են գիշերն էլ մնալ, թե` ոչ:
Նրանք, հիշեցնենք, հրաժարվեցին ընդունել նախագահի առաջարկը` 4-5 հոգանոց պատվիրակություն ուղարկել նախագահի հետ հանդիպման: Կազմակերպիչները պնդում են, որ նման հանդիպումները բնորոշ են որոշ քաղաքական ուժերի ղեկավարների: Նման հանդիպում, վերջին նախագահական ընտրություններից հետո, ունեցել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Շուտով կլրանա երեք ժամն, ինչ ցուցարարներն Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա: Քիչ առաջ հայտարարվեց, որ Սեւան քաղաքից են քաղաքացիներ գալիս Երեւան` նստացույցին մասնակցելու: Ցուցարարներին միացել են Գյումրիից:
Կարդացեք նաև
23.00-ից սկսվում է, այսպես ասած լռության ժամը: ՀՀ օրենսդրության համաձայն, այդ ժամից սկսած չի թույլատրվում հասարակական վայրերում աղմկել, խանգարել մարդկանց հանգիստը: Քիչ առաջ, լրագրողների հետ զրույցում այդ մասին հիշեցրեց ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` նկատելով, որ ցույցը թեեւ խաղաղ է, բայց այն ընթանում է բնակելի շենքերի մոտ, բացի այդ, ակ է նաեւ մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը:
Թեեւ ցույցի խաղաղ բնույթին, Վալերի Օսիպյանը շարունակում է պնդել, որ ակցիան անօրինական է:
Այստեղ են նաեւ հոգեւորականներ, ովքեր փորձում են կողմերին հանդարտության կոչ անել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ