«Դեռևս 2013թ դեկտեմբերից Շանթը բազմաթիվ անգամ դիմումներ է ներկայացրել Գորիկ Հակոբյանին և Արզուման Հարությունյանին՝ ասելով, որ պատրաստ է նաև ցուցմունք տալ։ Մինչ դատարանում արված հայտարարությանը՝ նա այդ թեմայով որևէ հրապարակային հայտարարություն չի արել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզան Բադալյանն անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի արձագանքին՝ ի պատասխան Շանթ Հարությունյանի հայտարարության:
Ռուզան Բադալյանի խոսքով, «Շանթը, դատական նիստերից հետո կրկին մի քանի անգամ դիմել է վերոնշյալ անձանց, սակայն ոչ մի անգամ նրան չեն հարցաքննել և ցուցմունք չեն վերցրել․ ինչն արդեն օրենքի կոպիտ խախտում է։ Շանթը շատ լավ տեղյակ է «սուտ մատնություն» հոդվածի և իրավական հետևանքների մասին։ Իսկ ԱԱԾ-ի ստորությունների մասին նա գիտի և անմիջապես դրանց ականատեսն է եղել դեռևս երեք տարեկան հասակից»:
Նա հավելեց, որ ինքը չի ցանկանում ԱԱԾ տնօրենի արձագանքին ավելի մանրամասն մեկնաբանություն տալ, որովհետեւ վստահ է՝ Շանթ Հարությունյանը առաջիկա օրերին անձամբ կարձագանքի Գորիկ Հակոբյանին:
Հիշեցնենք, որ Գորիկ Հակոբյանը զրպարտություն էր համարել Շանթ Հարությունյանի հայտարարությունը, ըստ որի, նա իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ