Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում այսօր պայքարն ավարտեցին սամբիստները:
Հայաստանը Բաքվում ներկայացնում էին 57 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, 90 կգ՝ Աշոտ Դանիելյանը եւ 52 կգ՝ Սոսե Բալասանյանը: Առավոտյան մրցահերթից հետո մեր երեք մարզիկներն էլ սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք էին նվաճել, սակայն նրանցից ոչ ոք այդ հնարավորությունից օգտվել չկարողացավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ