Ի՞նչ ապագա է սպասվում Եվրասիական տնտեսական միությանը` Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների կողմից մերթընդմերթ դրսեւորվող հակազդեցությունների ֆոնին: ԵՏՄ-ի ստեղծմամբ, առհասարակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ի՞նչ խնդիր լուծեց, Aravot.am-ը այս հարցերն ուղղեց ռուսաստանցի հայտնի հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկուն:
«Եվրասիական միությունը տնտեսական որեւէ նշանակություն չներկայացնող կառույց է: ԵՏՄ-ի ստեղծումը PR էր հենց Պուտինի համար, դա սեփական աշխարհաքաղաքական բավարարման գաղափար էր` «ես ոչ թե ընդամենը ՌԴ նախագահ եմ, այլ փոքր կայսրության փոքր կայսր եմ…»: Հենց նույն Լուկաշենկոն ու Նազարբաեւը շատ լավ գիտակցում են ռուսական էլիտայի կայսերապաշտական բարդույթները: Նրանք ստիպված են հաշվի նստել դրա հետ, բայց մյուս կողմից դա նաեւ օգտագործում են, հատկապես Լուկաշենկոն: Նրան, առհասարակ, ես համարում եմ հետխորհրդային տարածքի փայլուն գործիչներից մեկը: Բելառուսի պատմության ապագա դասագրքերում նրան կհիշատակեն որպես Բելառուսի անկախության հայր: Վստահեցնում եմ ձեզ, ուրիշ մեկին Մոսկվան վաղուց կքաշեր: Մոսկվան Բելառուսի նկատմամբ միանգամայն այլ ծրագրեր ուներ` Ռուսաստանի սուբյեկտ վերածելու առումով», նշեց մեր զրուցակիցը:
Անդրեյ Պիոնտկովսկին այնուհետեւ անդրադարձավ Նազարբաեւի քաղաքականությանը. «Ինչպիսի՞ երկիր նա ստացավ, Ղազախստանի հյուսիսում 90 տոկոս ռուս բնակչությամբ: Դա բավական անկայուն իրավիճակ էր, պետք էր մաքսիմալ քծնել Մոսկվային: Բայց Նազարբաեւը այլ կերպ վարվեց: Նա եվրասիական բոլոր պրոյեկտների հեղինակներ էր, ամեն տարի գալիս էր, ասում` եկեք այս եվրասիական այս ծրագիրն իրագործենք, եկեք` այն ծրագիրն իրականացնենք… Բայց դրա հետ միասին, տեղափոխեց մայրաքաղաքը հյուսիս, երկրի հյուսիսը բնակեցրեց ղազախ բնակչությամբ, այսինքն` փոխեց երկրի դեմոգրաֆիկական պայթյունավտանգ պատկերը, լուծեց իր խնդիրները»:
Անդրեյ Պիոնտկովսկու հետ բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի հունիսի 23-ի համարում:
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
որտեղից էլ գտաք էս լիբեռաստական բրածոին 😀 😀