Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցուցարարները պահանջում են, որ Սերժ Սարգսյանն անձամբ հանդիպի իրենց

Հունիս 22,2015 20:12

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները երթով շարժվել են դեպի Բաղրամյան փողոց, որտեղ նրանց դիմավորեց ոստիկանական պատնեշը: Այս պահին ցուցարարները Գրողների տան մոտակայքում են, նրանք նստած են փողոցում, իսկ ոստիկանները` Սահմանադրական դատարանի մոտ:

Այստեղ է նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Եւ նա, եւ Վալերի Օսիպյանը լրագրողներին տեղեկացրեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ընդունել ակցիայի մասնակիցներից չորս հոգանոց պատվիրակությանը:

MHM96915-copy

Ակցիայի մասնակիցները, սակայն հրաժարվում են նախագահի մոտ պատվիրակներ ուղարկելուց, նրանք պահանջում են, որ նախագահը անձամբ հանդիպի ցուցարարներին: Ծայրահեղ դեպքում` նախագահականից որեւէ մեկը իջնի իրենց մոտ:

Ակցիայի ժամանակ «Չենք վճարելու», «Մենք ենք որոշողը» կարգախոսներից բացի երբեմն-երբեմն հնչում է նաեւ` «Սերժիկ հեռացիր» կարգախոսը:

Ակցիայի մասնակիցները մեկ վանկարկում են տարբեր կարգախոսներ, մեկ ազգագրական երգեր են երգում, մեկ սուլում եւ բարձր ձայնով գոռում:

Որոշ տեղեկություններով այստեղ է նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Մանրամասներն` առաջիկայում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930