Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր: Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին, կազմակերպիչները ոստիկանության օրինական պահանջներին չեն ենթարկվում:
Ոստիկանությունը պարզաբանում է. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության խնդիրներից է օրենքին համապատասխան ապահովել վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց, պարզել հանցագործություններ և այլ իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը վարչական պատասխանատվություն է սահմանել առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելու համար /հոդված 1801, մաս 1-ին/, որի նախականխումը, կանխումը, ինչպես նաև ապօրինի երթի խափանումը /հատկապես երբ իրավախախտումը տևող բնույթ ունի/ ոստիկանությունը ապահովելու է ապօրինի երթի կազմակերպիչների նկատմամբ վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելով:
Երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այլևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգով կդադարեցվի:
Կարդացեք նաև
Ոստիկանությունը զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ:
ՀՀ ոստիկանություն
Վերնագիրը պետք է լիներ՝
«Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ անօրինական Նախագահի նստավայր»