Թեեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հեղինակներին տեղեկացրեց, որ ոստիկանությունը չի թույլատրելու երթը`դեպի Բաղրամյան փողոց, նախաձեռնության հեղինակներն այնուհանդերձ հայտարարեցին, որ կայանալու է խաղաղ երթ:
Նրանք վկայակոչեցին նաեւ այն փաստը, որ երեք օր տեւած նստացույցն էլ խաղաղ բնույթ է կրել:
Քիչ հետո երթը կմեկնարկի Թումանյան փողոցից կշարունակվի Մաշտոցի պողոտայով եւ կշարունակվի Բաղրամյան փողոցում: Հավաքվածներին կոչ հնչեց`զերծ մնալ ոստիկանների հետ շփումներից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ