Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բժշկական սխա՞լ, թե՝ ոչ, քննությունը կպարզի

Հունիս 22,2015 18:45

Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքի 4 ամյա աղջնակի մահվան պատճառը սալմոնեա եւ ստաֆիլակոկային ինֆեկցան է եղել: Այս ինֆեկցիայի պատճառ կարող են լինել սալմոնեա եւ ստաֆիլակոկային ինֆեկցիաները, որոնք առաջանում են սննդից եւ ոչ պատշաճ հիգենիկ պայմաններից: Այսօր այս մասին ասաց առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:

Արմավիրի մարզի Նորապատ համայնքից մյուս փոքրիկն էլ, որը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ դեռեւս կոմայի  մեջ է:
Պարոն Միրիջանյանի վստահեցմամբ՝ այս երկու թունավորման դեպքերը պատճառահետեւանքային կապ միմյանց հետ չունեն: Փոխնախարարի խոսքերով՝ կոմայի մեջ գտնվող երեխայի մոտ նախնական եզրակացությամբ՝ դիզինտերիա է կասկածվում. «Երեխան կոմատոզ վիճակում է, բայց նրա մոտ ի սկզբանե առողջական զանազան այլ խնդիրներ են եղել»:

Մահացած փոքրիկի հարազատները պնդում են, որ երեխան մահացել է բժշկական սխալի պատճառով. արդյոք այս հանգամանքը փոխնախարարը բացառո՞ւմ է, հարցին՝ Միրիջանյանը հրաժարվեց պատասխանել, պատճառաբանելով, որ ներկայումս իրավապահ մարմինները զբաղվում են գործի քննությամբ, նախարարությունը եւս ուսումնասիրություն է անում:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում անչափահասների թունավորման 17 դեպք է գրանցվել, փոխնախարարն ասաց, որ մարզում համաճարակային խնդիր չկա, եւ անցյալ տարվա համեմատ, այս տարի դեպքերի թվի ավելացում չի գրանցվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930