Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոտանված» դոկտորականների հեղինակները դիմել են ՄԻՊ-ին

Հունիս 22,2015 18:20

Aravot.am- ի տեղեկություններով,  Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կողմից  «խոտանված» երկու դոկտորական ատենախոսությունների հեղինակները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ): Երկու աշխատանքներն էլ տնտեսագիտության ոլորտից են, ընդ որում՝ մեկով զբաղվել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի 014 խորհուրդը, մյուսով՝ Սլավոնական համալսարանինը (008):

ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը հաստատեց մեր լուրը, նրանից տեղեկացանք, որ դոկտորական հավակնություններ ունեցողներից մեկը դարձյալ 28 տարեկան է, ու  պատմությունը կրկին կապվում է ակադեմիկոս Յուրի Սուվարյանի անվան հետ:

Հիշեցենք, որ նախկինում եւս մեկ այլ 28-ամյա  երիտասարդի բարձրագույն գիտական աստիճան էր շնորհվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 014 խորհրդում:

ԲՈՀ-ի նախագահից տեղեկացանք, որ ՄԻՊ-ից առաջարկել են ավելի մեղմ չափանիշներով մոտենալ ապագա դոկտորներին:

Ինչ վերաբերում է ՄԻՊ գրասենյակին, այնտեղից խոստացան ավելի ուշ մեկնաբանություն ներկայացնել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Sargis says:

    Խոսքի ազատությունն այն բարձրագույն արժեքներից է, որ չպետք է վերահսկվի, սակայն ազատությունն ու սանձարձակությունը ևս պետք է տարբերել, չպետք է ապատեղեկացնելով կամ սկանդալային նյութեր պատրաստելով փորձել հասարակությունում իրարանցում ստեղծել: Սրանով հավատացեք չեք նպաստում համակարգում փոփոխություններին: Վերոգրյալ հոդվածում տեղ է գտել մի շարք ապատեղեկատվություններ, որոնք ուղեկցվում են նաև հոդվածագրի կողմից չարդրացված քողարկված քննադատությամբ:
    1-ին հերթին ուշագրավ է թե իբր 014 մասնագիտական խորհրդում դոկտորական ատենախոսություն պաշտպանածներից մեկը ՄԻՊ-ի գրասենյակ է դիմել, սա բացարձակ ապատեղեկատվություն է և փաստում է հոդվածագրի կամ ոչ արհեստավարժ աշխատանքի կամ սկանդալների ետեից ընկենլու մասին: Խորհուրդ ենք տալիս ՄԻՊ-ի գրասենյակից տել դիմումատուները մասնագիտական որ խորհուրդներում են պաշտպանել:
    2-րդ ինձ համար անհասկանալի է դոկտորական գիտական աստիճանի հավակնորդների վերաբերյալ գնահատականները վերջիններիս տարիքով պայմանավորելը, եթե դոկտորաական գիտական աստիճան շնորհելիս տարիքային ցենզը լիներ կարևոր, ապա կարծում ենք ԲՈՀ-ի կողմից վաղուց սահմանված կլիներ: Եթե այսպիսի ցենզ չկա, նման խոսակցությունները բակային զրույց են հիշեցնում: Փորփեք ուսումնասիրել այդ աշխատանքները, դիտողությունները, կամ այսպես ասած «խոտանված» աշխատանքների դիտողությունները:
    Երբ նման համապարփակ ուսումնասիրություն կիրականացնեք, իրավունք վերապահեք Ձեզ լրագրողական հետաքննության ժանրի մեջ տեղավորել այն և ներկայացնել հանրությանը, բայց արդեն իսկ ճշգրտված տվյալներ:
    Նման կարգի հոդվածներից իսկապես հոգնել ենք բոլորս, որով սև բիծ եք ուզւոմ նետել մասնագիտական խորհրդի պրոֆեսիոնալիզմի, թե ատենախոսների և թե ԲՈՀ-ի աշխատանքի որակի վրա:

  2. Meri says:

    Լրագրողի առանցքային ու հիմնական առաքելությունը անկողմնակալ ու հիմնավորված տեղեկատվության տրամադրումն է … ամոթ է, տեղեկությունները հրապարակելուց առաջ անհրաժեշտ է ճշտել այն հիմնովին, այլ ոչ թե շշուկների կամ հիվանդ երևակայության վրա հիմնվելով անիմաստ ապատեղեկատվություն տարածել պարզապես սուտ ինտրիգներ ու հետաքրքրություն ձևավորելու համար․ համացանցը հեղեղված է նմանատիպ էժանագին նյութերով, որտեղ միայն սկանդալային վերնագրերով են ուշադրություն գրավում, իսկ ներսում բովանդակություն չկա։ Այսպիսով, կխնդրեի հետևել Ձեր էջում հրապարակվող լուրերի իրականության համապատասխանությանը :

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930