Այսօր Ազատության հրապարակում երկու երիտասարդ վիճաբանել էին նստացույց անող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հետ: Երիտասարդներից մեկը` Լևոն Մարտիրոսյանը, սպառնում էր կոտրել տեխնիկան և «ոտի տակ գցել ամեն ինչ»: Նրանց դուր չէր եկել երաժշտության բարձր ձայնը, որը միացրել էին նստացույցի մասնակիցները:
Լևոն Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանում չի բնակվում, մի քանի օրով է եկել այստեղ հանգստանալու նպատակով: «Ես Ռուսաստանում բիզնես ունեմ, այնտեղ եմ ապրում: Այստեղ եկել եմ` հանգստանալու: Հարազատներիս հետ սրճարանում նստած էինք, երաժշտության ձայնը բարձրացնում էին, մի քանի անգամ զգուշացրեցի, հասկացան, բայց հետո նորից բարձրացրեցին»,- ասաց նա: Իսկ հարցին` ինչու չի դիմել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին, Լ. Մարտիրոսյանն ասաց. «Դիմել եմ, ոստիկանները ասացին, որ նստացույց անողներն իրավունք ունեն այստեղ նստացույց անելու, թույլատրված է և վերջ»: Այս երիտասարդը նեղսրտել է, որ իր հասցեին վիրավորական խոսքեր են գրում համացանցում. «Ես մտադրություն չունեի վիճելու նրանց հետ: Ես ինքս դեմ եմ հոսանքի թանկացմանը, ես ծնողներ ունեմ, ովքեր այստեղ եմ ապրում: Ես նույնիսկ նստացույցի առաջին օրը իրենց հետ եմ եղել: Բայց մի քանի անգամ իրենց հանգիստ զգուշացրել եմ»:
Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Նյութի մանրամասները կարդացեք armlur.am-ի կայքում
Левон Мартиросян, ты провокатор! Точка! Ребята, не поддавайтесь провокациям! И этого продажного Садояна тоже не слушайте! Он все лжет! Как лгал всю жизнь, так и продолжает!