Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. Հայաստանի՝ Արեւմուտքի հետ կտրուկ մերձեցումը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով

Հունիս 22,2015 17:39

«Մենք շատ ծանր վիճակի մեջ ենք, շատ ավելի ծանր, քան կարող է թվալ»,- հունիսի 22-ին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի «Ռուսաստանի «ինտեգրացիոն նախագիծն» ու դրա հարուցած ճգնաժամերը» թեմայով փորձագիտական կլոր սեղանի ընթացքում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակում առանձնապես կտրուկ շարժումներ պետք չէ անել. «Որովհետեւ այնքան մեծ է ամբողջ խաղը եւ մեր դերակատարությունն այնքան փոքր է, որ մենք պետք է փորձենք հասկանալ եւ մեր իշխանությունները նույնպես պետք է հասկանան, թե այդ միտումներն ո՞ւր են գնում, որովհետեւ ակնհայտ է, որ կյանքը վատանալու է. էլեկտրաէներգիան է թանկանում, բենզինն է թանկանում, այդ բոլորը բերելու է թանկացման: Այս խնդիրները կան, մենք ինչքանո՞վ կկարողանանք այս խնդիրները լուծել, եւ այն, որ մենք Արեւմուտքի հետ սկսել ենք ավելի կտրուկ մերձենալ, պայմանավորված է ֆինանսական խնդիրներով, որովհետեւ ոչ մի ֆինանսական ակնկալիք չարդարացավ: Հարցրե՛ք գործող գործարարներին, լաց են լինելու. Ամեն տեղ 20-30 տոկոս կրճատում է, եւ այդ միտումը շարունակվում է: Եթե էլեկտրաէներգիան թանկանա մենք ունենալու ենք հազարավոր փակված տնտեսվարողների օբյեկտներ, որն իր հետեւանքներն է ունենալու»:

Արա Պապյանը նշեց, որ Հայաստանը պետք է չշտապի եւ իշխանությունները պետք է փորձեն լեզու գտնել Արեւմուտքի հետ՝ ստեղծված տնտեսական վիճակից դուրս գալու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930