Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ԵԽԽՎ-ի շենքի դիմաց նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը կրկին բողոքի ակցիա է իրականացնում: Նշենք, որ այսօր` հունիսի 22-ին մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը և նիստի ընթացքում որոշում է կայացվելու ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Արմեն Հարությունյանին նշանակելու հարցով:
Armlur.am-ի հետ զրույցում Գ. Մանուկյանը նշեց, որ թռուցիկներ է հանձնում ներս մտնող պատվիրակությունների անդամներին: Թռուցիկների մեջ նշված է Արմեն Հարությունյանի վերաբերյալ 2008 թվականին Գևորգ Մանուկյանի հետ կատարված դեպքերը կոծկելու մասին:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում