Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում արգելափակվել է Instagram սոցիալական կայքը: Այս մասին հաղորդել է ռուսական «TASS» գործակալությունը:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ ԿԺԴՀ-ում այսօրվանից հնարավոր չէ Instagram-ից ոչ բջջային հավելվածի, ոչ էլ կայքի միջոցով: Սոցիալական կայք մուտք գործելիս էկրանին անգլերեն լեզվով գրառում է հայտնվում, որում ասվում է, թե Instagram-ը սեւ ցուցակում է գտնվում: Դրա հետ մեկտեղ կորեերենով գրված է, որ այդ կայքը վտանգավոր պարունակություն ունի:
ԿԺԴՀ-ի միակ բջջային օպերատոր «Koryolink»-ում չեն հաստատել Instagram-ի արգելափակման մասին տեղեկատվությունը: Հաղորդվում է, որ Facebook-ը եւ Twitter-ը դեռեւս հասանելի են:
Ենթադրվում է, որ Instagram-ը փակվել է Կորեայում հունիսի սկզբին տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառով: Պաշտոնական ԶԼՄ-ները չեն հաղորդել այդ միջադեպի մասին: Սակայն մի շարք արտասահմանցիներ, որոնք ականատես են եղել հրդեհին, այդ մասին գրառումներ են կատարել սոցիալական ցանցերում: Սակայն տեղի ունեցած որեւէ լուսանկար չի տեղադրվել կայքերում:
Կարդացեք նաև
ԿԺԴՀ-ի բնակիչների մեծամասնության համար համացանցը փակ է, սակայն 2013 թվականից սկսած «Koryolink» բջջային օպերատորը երկիր ժամանած արտասահմանցիներին թույլ է տալիս բջջային հեռախոսով համացանց մուտք գործել: Այդ հնարավորությունից հիմնականում օգտվում են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ այլ երկրների ներկայացուցիչները:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ