Այսօր Գյումրի էր ժամանել Գլենդելի նախկին քաղաքապետ, այժմ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը` իր ծնողների ու զավակների հետ: Նա ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հուշագիր ստորագրեցին, որով 45-50 հազար հայ բնակչություն ունեցող Գլենդելն ու Գյումրին պաշտոնապես ճանաչվեցին որպես քույր քաղաքներ: Սամվել Բալասանյանը նշեց, որ հունիսի 29-ին Գյումրի կժամանեն Գլենդելի քաղաքային խորհրդի բոլոր անդամները:
Գյումրու քաղաքապետը ավագանու անդամներին հույս տվեց, որ մի օր էլ իրենք կհյուրընկալվեն Գլենդելում:
Սամվել Բալասանյանը Զարեհ Սինանյանին նվիրեց Գյումրու Սեւ Ղուլ կոչվող ամրոցի նկարը: Նշենք, որ Սեւ Ղուլ ամրոցը պատկանում է Բալասանյաների ընտանիքին ու այն ընդգրկված է պատմության ու մշակույթի հուշարձանների պետական ցուցակում: Այսպիսով Գյումրու քաղաքապետը նշեց, որ այն սիմվոլիկ նվեր է, նվիրում են բոլոր հյուրերին ու ձեռքի հետ գովազդեց իր բիզնեսը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ