Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ ՀՀՇ-ին. «Էդքան տենց ազդեցիկ էիք տարածաշրջանում, չթողեիք, որ Թուրքիան շրջափակեր Հայաստանը»

Հունիս 22,2015 16:43

Այսօր ԱԺ-ում Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության համար հերթական վարկային ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խոսելով Մետաքսի ճանապարհի մասին, ասաց. «Դա ճանապարհ չի, դա տնտեսական գոտի է, լուրջ ծրագիր ամբողջ Սեւծովյան տնտեսական համագործակցությունը ոգեւորվել եւ սեւեռվել է այս ծրագրի վրա՝ Չինաստանից մինչեւ Եվրոպա լուրջ ծրագրեր, լուրջ ներդրումներ, լուրջ քաղաքական նախագիծ է սա: Եվ այս պահին Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը համատեղ ծրագրեր են իրականացնում, պլաններ են գծում, նախագծային աշխատանքներ են անում:

Դուք ասում եք՝ մենք առաջինն ենք դիմել: Շատը լավ, առաջինը դիմել եք, բայց այս պահին չունենք որեւէ գործնական գոնե նախնական պրոյեկտ, որ մենք միանալու ենք այդ ծրագրին: Ցավալիորեն դուք նշեցիք, որ մենք 3 հարեւանների հետ չենք կարող իրականացնել այդպիսի պրոյեկտ: Սա մեր ողբերգությունն է: Ճանապարհը նաեւ քաղաքականությունն է, այստեղ միայն ասֆալտ ու բետոն փռելու խնդիրը չի: Իրականությունն այն է, որ մեր երեք հարեւանները համատեղ ռեգիոնալ լուրջ ծրագրեր են իրականացնում, եւ այդ բոլոր ծրագրերը շրջանցում են Հայաստանը: Մենք վստահելի չենք, եթե Հայաստանով անցնեին, ավելի էժան կլիներ: Չեն վստահում. Որովհետեւ 500 կմ-ից 30 կմ-ն էլ չեք ավարտել, ձեզ էլ ո՞վ փող կտա, չեն տա: Ձեր ծրագիրը լռված է, հոգնած, հանգստանում է, մինչեւ որ թիվը՝ չգիտեմ»,- դիմելով հիմնական զեկուցող տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին՝ ասաց Արամ Մանուկյանը:

ՀԱԿ պատգամավորին պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով. «Խոսվեց, որ 3 պետություններ իրար հետ են ծրագրեր իրականացնում…Էդ 3 պետություններից 2-ը մեր հակառակորդներն են՝ Ադրբեջանը եւ Թուրքիան: Ժողովուրդ ջան, նենց եք արտահայտվում այստեղ, ոնց որ ՀՀ ներկայացուցիչ չլինեիք: Պրոբլեմը մեր մեջ չի՝ անկախ նրանից՝ ՀՀԿ-ն է իշխանության, ՀԱԿ-ը, թե ՀՀՇ-ն, թե ԲՀԿ-ն, թե ՕԵԿ-ը: Պրոբլեմը մեր մեջ չի, պետք չի ամեն ինչը բարդել իշխանության վրա: Էդքան լավ անող էիք, 90-ականներին անեիք այդ ծրագրերը, չթողեիք, որ Թուրքիան շրջափակի Հայաստանը: 93-ին Թուրքիան շրջափակեց Հայաստանը: Բա էդքան տենց ազդեցիկ էիք, տարածաշրջանում տենց ուժեղ ազդեցություն ունեիք, չթողեիք, որ մինչեւ 97-98-ը այդ շրջափակումը լիներ: Չեմ կարծում, որ ամեն ինչը բարդել իշխանության վրա ճիշտ է: Այն, որ ՀՀ-ում կա տրանսպորտային խնդիր՝ ճիշտ է, բայց դրա մեղավորը ՀՀ-ն չի, դրա մեղավորը Թուրքիան է եւ Ադրբեջանը»:

Նա հորդորեց ԱԺ ամբիոնից խոսելիս իրերը կոչել իրենց անուններով եւ ասել, որ թիվ մեկ մեղավորը Թուրքիան է:

«Ասում եք՝ վա՞տ կլիներ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ծրագրեր աներ: Պատրաստ ենք, բայց դուք դրա գինը չգիտե՞ք որն է, մենք պատրաստ չենք միակողմանի լուծումների, պատրաստ չենք այդ գինը վճարելու: Եթե ոմանք պատրաստ են միակողմանի լուծումների, այսօր ԼՂՀ հարցը միակողմանի լուծումների պատրաստ չի, որովհետեւ դրան գնալը նույնն է, որ մենք կորցնում ենք մեր ինքնիշխանության լուրջ հատվածը»,- ասաց Շարմազանովը՝ դարձյալ հիշեցնելով, որ ՀՀՇ-ն խորհուրդներ տալու փոխարեն ինքն էլ ժամանակ է ունեցել, կարող էր շրջափակումից Հայաստանն ազատել:

Նա ասաց. «Մենք չենք պատրաստվում ԼՂՀ հարցի միակողմանի լուծումների ճանապարհով ախպերանանք Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ: Պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների եւ ԼՂՀ հարցում պատրաստ ենք այն փաթեթին, որը կա 3 սկզբունքների հիման վրա: ԼՂՀ ինքնորոշման իրավունքը այլընտրանք ունենալ չի կարող: ՀՀ իշխանությունները այնքան թերություններ ունեն, կարող եք լիքը հարցերում մեզ քննադատել: Բայց գոնե այս հարցում դուք շատ լավ գիտեք, հարգելի պարոն, որ մեղավորը Թուրքիան եւ Ադրբեջանն են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930