Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռեյն-ռինգի» Բերձորի առաջնություն

Հունիս 22,2015 15:41

Հունիսի 21-ին Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում կայացավ «Բռեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղ-մրցույթի Բերձորի առաջնությունը, որը կազմակերպել էր շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը: Մրցույթին մասնակցեցին Բերձորում գործող հիմնարկների ներկայացրած «Շրջանային բուժմիավորում», Բերձորի «Վ. Զատիկյանի անվ. թիվ 2 միջն. դպրոց», «Արդարադատություն», «Ֆինանսիստներ», «Մերան երկշաբաթաթերթ» և «Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչություն» թվով 6 թիմ:

Ամառային արձակուրդների պատճառով խաղին չմասնակցեցին աշակերտական թիմերը:
Մրցույթի համակարգող և խաղավար, ՄԵ բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Կարապետյանը ողջունեց մասնակիցներին, ներկայացրեց խաղի կանոնակարգը: Մրցույթը կայացավ 3 փուլով, յուրաքանչյուրում 10 հարց՝ 1-ական միավորով:
Վերջնական արդյունքում 12 միավորով հաղթող ճանաչվեց Բերձորի թիվ 2 դպրոցի թիմը, երկրորդը շրջվարչակազմի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի թիմն էր: Չնայած որոշ անհամաձայնություններին, այնուամենայնիվ, հանձնախումբը որոշեց, որ երրորդ հորիզոնականում է շրջանային բուժմիավորումը:

DSCN9372 DSCN9369
Խաղի կայացմանը աջակցել էին Բերձորում գործող 2 անհատ ձեռներեցներ՝ «Նորիկ Ահրամանյան», «Լարիսա Հայրապետյան» և «ԱԳԱՊԵ» կրոնա-բարեգործական կազմակերպությունը:

Խաղին մասնակից, «Հայապատում» երիտասարդական ՀԿ նախագահ Արմեն Մխիթարյանը «Արցախապատում« գրքի երկու հատորները նվիրեց համակարգչային սարքավորումներն սպասարկող Հրայր Կարապետյանին:

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա այս տարվա աշնանը: Կմրցեն 1-3-րդ տեղեր գրաված թիմերը:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930