ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը:
ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ -ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Մասնավորապես, ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության համաձայն՝ «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում արտադրված պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակները ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջներին:
Ընկերությանը հանձնարարվել է իրացման կետերից և պահեստից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել նշված խմբաքանակները և մինչև հուլիսի 7-ը վերացնել խախտումները՝ «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում արտադրվող պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն